Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է գրանցվել։ Վարդենիսի ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում պայթյունի ձայն է լսվել։
Պարզվել է, որ ժամը 23։40-ի սահմաններում, 37-ամյա Արկադի Մարտիրոսյանին պատկանող Volkswagen Vento մակնիշի
ավտոմեքենան, որը կայանված է եղել Լեռնագործների փողոցի 6-րդ շենքի բակում՝ պայթեցրել են։ Տուժածներ չկան։
Ա. Մարտիրոսյանն աշխատում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ Սոթքի ոսկու հանքում՝ հայտնում է աղբյուրը։