Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական ստորաբաժանումները մայիսի 21-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ։
Կրակահերթի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը։
Զինծառայողի վիճակը բավարար է գնահատվում:
ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: