ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտնեց, որ մասնագիտական կողմնորոշման դասընթացը պարտադիր կդառնա Հայաստանի հանարկրթության դպրոցներում։
Թեհմինե Կարախանյանը հավելեց, որ «2013 թվականից այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են՝ խմբակի, դասղեկական ժամի տեսքով: Այսր իսկ արդեն Տավուշի մարզում փորձնական ծրագիր է իրականացվում։ Մասնագիտական կողմնորոշման դասընթացը՝ խմբակի ձևաչափով, պարտադիր է դառնում 7-րդ դասարանից սկսած և այն կշարունակվի մինչև 12-րդ դասարան»։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ղեկավար Հայկուհի Գևորգյանը տեղեկացրեց, որ ակումբների մեթոդաբանությամբ դասընթացի միասնական ներդնումը հնարավորություն կտա դպրոցական միջին տարիքից սկսած պատկերացումներ տալ աշխատաշուկայի մասին, կարիերան ճիշտ ու արդյունավետ պլանավորելու վերաբերյալ: Ոչ միայն անձի խնդիրն է մասնագիտության ընտրությունը, այլև՝ համայնքի, տնտեսության և երկրի։
2021-2022 ուսումնական տարվա ավարտին միջին մասնագիտական ուսումնասական հաստատությունների շրջանավարտների 40 տոկոսն աշխատանք է գտել իր մասնագիտությամբ: Իսկ երեք տարի առաջ 8 տոկոս էր կազմում այդ ցուցանիշը,-ասաց այկուհի Գևորգյանը։