Տնտեսական աճը Հայաստանում 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արագացել է՝ տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 9․4%-ով։
Հայաստանի սոցիալական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները հունվար-ապրիլ ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հետևյալ կերպ են փոփոխվել․
Ծառայությունների ծավալն՝ առանց առևտրի 23․5%-ով աճ է գրանցել․ Շինարարության ոլորտում աճ է գրանցվել 9%-ով․
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2․6%-ով․
Առևտրի շրջանառությունում աճ է գրանցվել 7․8%-ով․
Արտահանումն աճել է 25․2%-ով․
Ներմուծման ծավալներն աճել են 39․1%-ով․
Սպառողական գների ինդեքսն աճել է 7․4%-ով․