«Սոլարա», «Սոլար-5» և «Էներգեյթ դիզայն էնդքնստաքշն» ՍՊՆ-երը կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում կօգտվեն մաքսատուրքից ազատման արտոնությունից։
«Սոլարա» ընկերությունը ձեռք է բերելու անոդացված ալյումինե դետալների արտադրության հոսքագիծ, որի շնորհիվ արտադրվելու է ալյումինե պրոֆիլներ, որոնք նածատեսված են արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար։
2022 թվականի նոյեմբերի մեկին տեղի կունենա բացումը։ 355․7 մլն դրամի կապիտալ ներդրում է արդեն իրականացվել։ Ընդհանուր նախատեսվող ներդրումները՝ ծրագրի շրջանակներում, 3․1 մլրդ դրամ է կազմում։ Ներդրումային ծրագրի շրջանակում 200-210 նոր աշխատատեղ է նախատեսվում ստեղծել։ Աշխատողները կստանան 650 000 դրամ միջին աշխատավարձ։
«Սոլար-5» ընկերությունը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում ներմուծվող ապրանքներով նախատեսում է կառուցել 5 ՄՎՏ հզորությամբ արևային կայան, որը շատ դրական ազդեցություն կունենա երկրում տնտեսական, էներգետիկ, ռազմավարական զարգացմանը։ 2018 թվականին հիմնադրված ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսում է մոտ 1․9 մլրդ դրամի ներդրում կատարել։ 6 նոր աշխատատեղ կստեղծվի։ Միջին աշխատավարձը կկազմի 200 000 դրամ։
«Էներգեյթ դիզայն էնդքնստաքշն» ՍՊԸ-ն Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում ներմուծվող ապրանքներով կկառուցի 1 ՄՎտ հզորությամբ արևային կայան։ Այդ կայանի տարեկան արտադրանքը կկազմի 2ԳՎտԺ էլեկտրաէներգիա։ 4 նոր աշխատատեղ կստեղծվի, որի միջին աշխատավարձը կկազմի 120 000 դրամ։