Ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը չի կալանավորվի, այս մասին հայտնում է Aravot.am կայքը։
Երեւան քաղաքի գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Նավասարդյանին կալանավորելու վերաբերյալ, մերժեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը։
Aravot.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ մեղադրանքում ներառվել էր դեպքի վայրը լքելու դրվագը: Բնականաբար այդ 15 օրյա ժամկետն իր ազդեցությունն ունեցել է դատարանի որոշման վրա»։
Ըստ ճանապարհային եւ երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24-րդ հոդվածի՝ ծայրահեղ դեպքերում վարորդն ինքն անձամբ պետք է մեկ ուրիշ մեքենայով վրաերթի ենթարկված անձին տեղափոխի հիվանդանոց: Ավելի ծայրահեղ դեպք, քան այս դեպքն է՝ դժվար է պատկերացնել։
Փաստաբանը տեղեկացրեց, որ հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ, մեր ունեցած տեղեկություններով, տուժողը դեռ մ-ահ-աց-ած չի եղել: Փաստաբանը շեշտեց նաև, որ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած շարասյան ղեկավար Արամ Նավասարդյանը գերազանցել է արագությունը: Դա հաստատվել է համապատասխան փորձաքննությամբ։
Գերազանցվել է 100 արագությունը,- ասաց փաստաբանը։