Ըստ «Փաստինֆո»-ի հայտնած տեղեկության, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում քպականների հետ փակ հանդիպում է ունեցել ու ակնարկ է արել իր հնարավոր հրաժարականի մասին։
Մայիսի 4-ին ԱԺ նիստում ընդդիմադիրները հրապարակեցին Նիկոլ Փաշինյանին ուղղված հրաժարականի պահանջը, որից հետո քպական պատգամավորները կառավարությանն ուղղված հարցերը հանեցին ու նիստն ավարտվեց։
Փաշինյանը, սակայն չի շտապել անմիջապես հեռանալ ԱԺ շենքից։
«Փաստինֆո»-ի ունեցած աղբյուրները հայտնում են, որ փակ քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ նյարդային է եղել և չի բացառել, որ ակցիաները շարունակվելու դեպքում կարող է նաեւ հրաժարական տալ։
Փաշինյանի նմանատիպ վարքագիծը տարակուսանք է առաջացնում։ Նա հող է նախապատրաստում փախուստի համա՞ր, թե քպականների տրամադրություններն ստուգելու համար է նման միտք հայտնել։
Արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ առանձին քպականներ սկսել են ընդդիմության հետ բանակցելու համար կոնտակտներ փնտրել։