ՀՀ-ում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների համար սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգ է սահմանել գործադիրը։
Այս որոշումը նպատակ է հետապնդում մեղմել սոցիալական տներում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական անապահով վիճակը։ ՀՀ 2022 թ. պետական բյուջեում ամրագրված են նախատեսված
փոխհատուցման ենթակա ծախսերը։ Յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար այն կազմում է 144,0 հազ. դրամ:
100 միայնակ կենսաթոշակառու այս տարի փոխհատուցում կստանա կոմունալ ծառայությունների դիմաց։