Օրեր առաջ համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է, թե ցուցարարները Գյումրիում ինչպես են ծե-ծում տարեց տղամարդկանց։
Ի դեպ նշենք, որ ծե-ծված տղամարդկանցից ամենատարեցն 84 տարեկան էր։
Տեղի ունեցած ծե-ծկռտուքի գործով ձերբակալվել են 5 անձ, որոնցից 3-ն արդեն կալանավորված են։
MediaNews-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Գյումրիում ծե-ծկռտուքի միջադեպի մասին տեղեկանալուց հետո Փաշինյանը խիստ հանձնարարականներ է տվել իրավապահ մարմիններին։
«Օրենքի ամբողջ խստությամբ գետնի տակից էլ լինի, գտեք ու պատասխանատվության ենթարկեք նրանց։ Դրանցից ոչ մեկը չի պլստալու․․․»,-ասել է վարչապետը։