Այսօր՝ մայիսի 14-ին, (Գրինվիչի ժամանակով մայիսի 14-ին, ժամը 17:14-ին), իսկ տեղական ժամանակով ժամը 21:14-ին, գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության
43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ։
Երկրաշարժն առավել ուժգին զգացվել են Շիրակի և Լոռու մարզերում` կազմելով 4-5 բալ, Տավուշի մարզերում` 3-4 բալ, իսկ Երևան քաղաքում և Արարատի մարզում` 3 բալ ուժգնությամբ: